ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa-ն, ամանորյա տոներին ընդառաջ, գործարկել են ակցիա՝ #երբիրականանումեներազանքները:Բանկում նշել են, որ ակցիան տարածվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների վրա, որոնք 2017թ. նոյեմբերի 15-ից մինչեւ 2018թ. փետրվարի 15-ը ներառյալ կկատարեն ամենաշատ գումարի անկանխիկ գործարքները՝ նվազագույնը 300 000 դրամի չափով (այդ թվում՝ ինտերնետ խանութներում, բացառությամբ կոմունալ եւ այլ անկանխիկ վճարումների, որոնք իրականացվում են բանկոմատների եւ ինտերնետ կայքերի միջոցով): Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջեւ կխաղարկվեն մրցանակներ՝ 8 mini iPad, եւ գլխավոր մրցանակ` 2 տուրիստական փաթեթ դեպի Փարիզի Դիսնեյլենդ (յուրաքանչյուրը՝ 2 անձի համար):Ակցիային կարող են մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր գործող Visa քարտապանները, եւ նրանք, ովքեր կդառնան Visa քարտապան ակցիայի անցկացման ընթացքում:Խաղարկությունը կանցկացվի հաճախորդների ներկայությամբ՝ պատահական ընտրության սկզբունքով եւ կհեռարձակվի ուղիղ եթերով: Tweet Դիտում՝ 8181