Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը կհամագործակցեն

24.11.2017 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ
ՀՀ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը կհամագործակցեն գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում:

Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարությունում, համապատասխան հուշագիրն այսօր ստորագրել են Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանն ու Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը:

Սուբսիդավորվող վարկերի տրամադրման նպատակով հիմնադրամի կողմից տնտեսվարողների համար կազմակերպվում են դասընթացներ եւ տրամադրվում են  հավաստագրեր:

«Հուշագրով բանկը կաջակցի Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին ֆինանսական գրագիտության դասընթացների կազմակերպման հարցում, այսինքն` մենք կունենանք ֆինանսական առումով ավելի գրագետ ֆերմերներ, ինչը կարեւոր է ե՛ւ մեզ, ե՛ւ ֆինանսական կառույցների համար»,- նշել է Գեղամ Գեւորգյանը:

Նա տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողների ուսուցումն իրականացվում է հիմնադրամի մարզային կառույցներում, դասընթացը տեւում է մինչեւ 5 օր, ծրագրին մասնակցելու համար արդեն դիմել է 6 հազ. հայտատու:

«Այս տարի հիմնադրամի հետ համագործակցությամբ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում արդեն իսկ ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացների շրջանակում վերապատրաստել ենք շուրջ 1300 ֆերմերների։ Փորձելու ենք ծրագրին մասնակցող տնտեսվարողներին սովորեցնել ավելի ճիշտ կառավարել իրենց դրամական հոսքերը եւ ավելի արդյունավետ զբաղվել գյուղատնտեսությամբ»,- ընդգծել է Նորիկ Նազարյանը:

Նախարարությունում հիշեցրել են, որ գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների եւ գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%:

Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում եւ ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին:
Դիտում՝ 3335
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW