«Հեռուստամարաթոն 2017»-ն արձանագրել է $12,5 մլն արդյունք

24.11.2017 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան համահայկական հիմնադրամ #«Բերքառատ Արցախը»
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Բերքառատ Արցախը» խորագրով հեռուստամարաթոնի արդյունքում արձանագրվել է $12 505 456-ի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում։

Հիմնադրամում նշել են, որ գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի՝ Արցախի տարածքում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը, եւ Արցախում արեւային էներգետիկ կայանների տեղակայմանը։

Այս տարվա խոշոր բարերարների թվում են.

Անանուն բարերար ԱՄՆ-ից՝ $2 500 000;
Սամվել Կարապետյան՝ $2 250 000;
Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան՝ $350 000;
Սամվել Ալեքսանյան՝ $200 000;
Վարդանյանների ընտանիք՝ $125 000;
Վարուժան Գրիգորյան՝ $100 000;
Բարսեղ Բեգլարյան՝ $100 000;
Անանուն բարերար (ԱՄՆ)՝ $100 000;
Բաղդասարյանների ընտանիք (ԱՄՆ)՝ $100 000;
Հենրիկ Տեր-Ղուկասյան (Իրան)՝ $100 000;
Վալեքս Գրուպ՝ $100 000;
Վահե Կարապետյան՝ $60 000;
Ժան Մարի Ատամիան՝ $50 000;
Ալբերտ Բոյաջյան՝ $50 000:

Հիմնադրամում ընդգծել են, որ տվյալները կարող են փոփոխվել:

Գործունեության 25 տարիների ընթացքում հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում եւ Արցախում՝ ընդհանուր $350 մլն արժողությամբ:

«Հեռուստամարաթոն 2016»-ն արձանագրել էր $15,4 մլն արդյունք:
Դիտում՝ 2472
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW