Կոնվերս Բանկի՝ ոսկու գրավով վարկավորման պորտֆելն աճել է 14%-ով

22.11.2017 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ
Կոնվերս Բանկի՝ ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելը տարեսկզբից աճել է 14%-ով եւ նոյեմբերի 20-ի դրությամբ կազմել ավելի քան 15 մլրդ դրամ:

«Պորտֆելի աճը պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ, բանկն այդ վարկատեսակի համար առաջարկում է շուկայում լավագույն վարկավորման պայմաններից մեկը, եւ, մյուս կողմից, պարբերաբար հանդես է գալիս հաճախորդների համար շահավետ առաջարկներով»,- ասված է հաղորդագրությունում:

Մասնավորապես, ներկայում գործող ակցիայի շրջանակում բանկը հաճախորդներին առաջարկում է ոսկու գնահատված արժեքի մինչեւ 130%-ի չափով վարկեր: Վարկավորման առավելագույն գումարը 5 մլն դրամ է, առավելագույն ժամկետը՝ 6 ամիս, տարեկան դրույքաչափը՝ 13-14%:

«Այս ակցիայի շրջանակում սպասարկման ամենամսյա հավելյալ վճարներ չեն նախատեսվում: Արդյունքում, ոսկու գրավով վարկի դիմաց վճարվող փաստացի տոկոսադրույքը ցածր է լինում, քանի որ գանձվում է միայն միանվագ վճար վարկի տրամադրման փուլում»,- ընդգծել են բանկում՝ նշելով, որ ակցիայի շրջանակում վարկավորումն իրականացվում է ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով:
Դիտում՝ 11507
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW