Համագործակցության գրասենյակը կաջակցի հայ գործարարներին Չինաստանում

22.11.2017 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերգեյ Մանասարյան #Հրանտ Աբաջյան
Չինաստանի Ցինտաո քաղաքում նոյեմբերի 17-ին բացվել է Հայաստանի համագործակցության գրասենյակը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ բացմանը ներկա են եղել Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանն ու առեւտրային կցորդ Հրանտ Աբաջյանը:

««Մեկ գոտի, մեկ ճանապարհ ինովացիոն համագործակցության կենտրոն»-ի կողմից ֆինանսավորվող գրասենյակի ներքո հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները»,- ասված է հաղորդագրությունում:

Գրասենյակը զբաղվելու է չինական շուկայում հայկական ապրանքների եւ ծառայությունների ներկայացմամբ եւ իրացմամբ, զբոսաշրջության խթանմամբ եւ հայ-չինական գործարար կապերի ստեղծմամբ:

Գրասենյակի գործառույթներն իրականացվելու են ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի եւ Արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից:

Նախարարությունում նշել են, որ համագործակցության գրասենյակին անհատույց տրամադրված ընդհանուր տարածքը կազմում է 500 քմ, որն ապագայում, ըստ անհրաժեշտության, կարող է ընդլայնվել:

Գրասենյակի բացումն ազդարարվել է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների եւ գործարարների միության, ինչպես նաեւ ՀՀ դեսպանության եւ «Մեկ գոտի մեկ ճանապարհ ինովացիոն համագործակցության կենտրոն»-ի (Belt & Road Collaborative Innovation Center) միջեւ համապատասխան պայմանագրերի ստորագրմամբ:
Դիտում՝ 3027
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW