Կոնվերս Բանկն արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար նոր պրոդուկտ է գործարկել:Ինչպես հայտնել են բանկում, հաճախորդը, ստանալով Transfer քարտ, հնարավորություն կստանա արտերկրից փոխանցումը հաշվեգրել քարտին՝ ուղարկելով հայտ ՀԾ-Ինտերնետ բանկ համակարգով, transfer@conversebank.am էլեկտրոնային փոստով, զանգահարելով 010 511 292 հեռախոսահամարով, ուղարկելով տեքստային հաղորդագրություն conversebank-transfer Skype կամ +374 93 511 292 Viber/WhatsApp օգտատիրոջը:Transfer քարտով փոխանցումներ ստացող հաճախորդները հնարավորություն կստանան նաեւ օգտվելու բանկի՝ հոկտեմբերին գործարկած ակցիայից, որի շրջանակում փոխանցված գումարները հաճախորդները կարող են ստանալ Transfer վճարային քարտերով եւ օգտվել արժույթի՝ արտոնյալ պայմաններով փոխարկման հնարավորությունից: Tweet Դիտում՝ 11946