Գերմանացիները Երեւանում A դասի բիզնես կենտրոն են կառուցում

21.11.2017 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բեռնի Զիլդենման
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն այս ամիս հայտարարեց, որ գերմանական կողմի ներդրումներով Երեւանում նոր բիզնես կենտրոն կբացվի:

Banks.am-ը ներդրման մանրամասների վերաբերյալ հարցում էր ուղարկել նախարարություն, որին ի պատասխան նշվել է, որ գերմանացի ներդրող Բեռնի Զիլդենմանը Երեւանում A դասի բիզնես կենտրոն է կառուցում:


Բիզնես կենտրոնը հիմնելու համար ձեռք է բերվել արդեն իսկ գոյություն ունեցող շինություն:

Վերջինս պետք է ամբողջությամբ վերանորոգվի, վերազինվի եւ համապատասխանեցվի A դասի բիզնես կենտրոնների պահանջներին։

Ծրագրի իրականացման համար կներդրվի շուրջ $2 մլն։ Ներկայում ստեղծվել է 5 նոր մշտական աշխատատեղ։

Բիզնես կենտրոնի բացումից հետո աշխատատեղերի քանակը կհասնի 20-ի։

Նախարարությունում ընդգծել են, որ ընկերության կողմից հավելյալ այլ տեղեկատվություն չի հրապարակվում, քանի որ հանդիսանում է առեւտրային գաղտնիք։
Դիտում՝ 2499

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW