ԵԱԶԲ-ն Հայաստանի տնտեսությունից 2017-ին դրական ակնկալիքներ ունի

20.11.2017 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #տնտեսական աճ #գնաճ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) պահպանել է 2017թ. Հայաստանի տնտեսական աճի իր նախկին կանխատեսումը՝ 5,2%-ի մակարդակում:

Այս մասին ասված է ԵԱԶԲ-ի հրապարակած եռամսյակային մակրոտնտեսական զեկույցի նոյեմբերյան տարբերակում:

«Դրամավարկային պայմանները չորրորդ եռամսյակում կշարունակեն խթանող ազդեցություն ունենալ ներքին տնտեսական ակտիվության վրա՝ նպաստելով, որ միջնաժամկետ հեռանկարում ՀՆԱ-ի ցուցանիշը հասնի իր ներուժային մակարդակին: Մինչդեռ հարկաբյուջետային քաղաքականությունը կարճաժամկետ հեռանկարում կպահպանի իր զսպող բնույթը՝ հաշվի առնելով կառավարության պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությունը»,- կարծում են վերլուծաբանները:

Նրանց բնորոշմամբ՝ առավել երկարաժամկետ հեռանկարում ֆիսկալ հատվածի կայունացումը, ամենայն հավանականության, դրականորեն կանդրադառնա ներդրողների վստահության եւ դեպի Հայաստան ներդումային հոսքերի վրա:

«Միջնաժամկետ եւ երկարաժամկետ ժամանակահատվածում տնտեսական աճի բարձր եւ կայուն տեմպերի ապահովումը պահանջում է հետագա քայլերի իրականացում՝ ուղղված արտահանման դիվերսիֆիկացմանը, մրցակցության բարձրացմանն ու աշխատանքի շուկայի բարելավմանը»,- ասված է զեկույցում:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա ԵԱԶԲ-ում կարծում են, որ ամռան ամիսներին սպառողական գների վրա ճնշող ազդեցություն թողած ժամանակավոր գործոնները 2017-ի վերջին կչեզոքանանա:

«Ուժեղ սպառողական պահանջարկը, իրական աշխատավարձի աճն ու տնտեսական գործակալների մոտ կայուն գնաճային սպասումները թույլ կտան տարեվերջին  որոշակիորեն ավելացնել գնաճը՝ այն հասցնելով 1,3%-ի, իսկ հետագայում այն պահպանել թիրախավորված մակարդակում»,- գրում են վերլուծաբաններ:

Նշենք, որ ԵԱԶԲ-ն 2017-ին Բելառուսում կանխատեսում է 1,8%, Ղազախստանում՝ 3,7%, Ղրղըզստանում՝ 4%, Ռուսաստանում՝ 1,7% եւ Տաջիկստանում՝ 7,2% տնտեսական աճ:
Դիտում՝ 6189
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW