«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը բարելավել է «Հեշտ վարկ` 19 րոպեում» վարկատեսակի պայմանները եւ ավելացրել վարկի գումարի սահմանաչափերը: Ինչպես հայտնել են ՈՒՎԿ-ում, այսուհետ հաճախորդները կկարողանան անձնագրով եւ սոցիալական քարտով ստանալ 100 հազ-ից մինչեւ 1,1 մլն դրամի վարկ 19 րոպեի ընթացքում՝ առանց երաշխավորների եւ գրավադրման:«Մայիսից ներդրված այս նոր վարկատեսակը շատ մեծ եւ դրական արձագանք ստացավ հաճախորդների շրջանում, որի արդյունքում մենք կարողացանք վարկավորել ավելի քան 3300 վարկառուի: Հաշվի առնելով վարկատեսակի ճկուն սքորինգային համակարգը եւ ցածր ռիսկայնությունը՝ որոշում է կայացվել ավելացնել վարկի սահմանաչափերը»,- ասված է հաղորդագրությունում: ՈՒՎԿ-ում տեղեկացրել են, որ շտապ գումարի անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է դիմել «Հեշտ վարկ 1-ով» վարկատեսակի համար եւ ստանալ վարկ 100 հազ.- 250 հազ. դրամի չափով:Իսկ եթե հաճախորդը դիմում է իր ընկերոջ/ընկերների կամ գործընկերոջ/գործընկերների հետ «Կամուրջ»-ի գլխամասային գրասենյակ կամ 15 մասնաճյուղերից ցանկացածը, ապա 19 րոպեում կկարողանա ստանալ վարկ 450 հազ. - 1,1 մլն դրամի չափով: «Այս վարկատեսակի առավելություններից է նաեւ այն, որ հաճախորդը միայն անձնագրով եւ սոցիալական քարտով, նույնիսկ առանց վարկային պատմության եւ առանց գրանցված աշխատող լինելու, կարող է ստանալ վարկ՝ զուտ մոտենալով իր ընկերների կամ գործընկերների հետ, որոնցից առնվազն մեկը գրանցված աշխատող է եւ ունի դրական վարկային պատմություն»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի Մարքեթինգի, ՀԿ եւ գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը: Tweet Դիտում՝ 8379