ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է հարկային արտոնություն տրամադրել «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին:Մասնավորապես, ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու եւ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից: «Երեւանի ՋԷԿ»-ը նախատեսում է վերազինել Երեւանի տարածքում գործող համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը, որի արդյունքում կբարելավվեն մի շարք ցուցանիշներ: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը կկատարի շուրջ 10,7 մլրդ դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար։ Ակնկալվում է, որ 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 20 աշխատատեղ՝ 250 հազ. դրամ միջին աշխատավարձով: Tweet Դիտում՝ 2106