ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Բելառուս:ԿԲ-ում նշել են, որ Մինսկում Արթուր Ջավադյանը կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 15-րդ նիստի աշխատանքներին:Միջոցառման շրջանակում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի, միության անդամ պետությունների միջեւ վարկային պատմությունների մաս կազմող տվյալների փոխանակման համաձայնագրի նախագծի եւ միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակին եւ 2017թ. 10 ամիսների ընթացքում իրականացվող դրամավարկային քաղաքականության, այդ թվում՝ փոխարժեքային քաղաքականության վերաբերյալ հարցեր: Tweet Դիտում՝ 2093