Հայբիզնեսբանկը մասնակցել է «ՀՀ բանկեր, ներդրումային եւ վարկային կազմակերպություններ» խորագրով ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր «Նուռ էքսպո» ընկերության կողմից՝ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Բանկում նշել են, որ երկօրյա ցուցահանդեսն անցկացվել է նոյեմբերի 9-ին եւ 10-ին՝ Երեւանի քաղաքապետարանի Պատմության թանգարանի տարածքում: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել է Հայբիզնեսբանկի կողմից առաջարկվող ծառայությունների եւ պրոդուկտների ամբողջական ցանկը: Բանկի աշխատակիցները տաղավարի հյուրերին ու այցելուներին ներկայացրել են բանկի կողմից առաջարկվող հիփոթեքային, էներգախնայողական, ՓՄՁ, ավտոմեքենաների ձեռքբերման եւ ուսանողների վարկավորման պայմանները: Այցելուները ոչ միայն ծանոթացել են բանկի պրոդուկտներին, այլեւ ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:Ցուցահանդեսին մասնակցել են Հայաստանի առաջատար բանկային եւ ֆինանսական կազմակերպությունները, որոնք ներկայացրել են իրենց ձեռքբերումներն ու ծառայությունները: «Նուռ էքսպո»-ի շրջանակում ներկայացվել է նաեւ Հայբիզնեսբանկի կողմից ներկայացվող ABB-BOT հավելվածը, որը բանկի հատուկ էջն է Telegram messenger-ում, որտեղ ավտոմատ մշակվում եւ ակնթարթորեն տրամադրվում է տեղեկատվություն ընթացիկ հաշիվների, մոտակա մասնաճյուղերի եւ բանկոմատների հասցեների, արտարժույթի փոխարժեքների, ավանդների պայմանների, ակցիաների եւ բանկի կողմից ներկայացված հատուկ առաջարկների վերաբերյալ: Tweet Դիտում՝ 2743