Evocabank-ը հովանավորել է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությունը: Բանկում նշել են, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը կմեկնարկեն նոյեմբերի 15-ին: Դրանք կանցկացվեն Մոսկվայում եւ ՌԴ շրջաններում մինչեւ 2017թ. ավարտը: Մշակութային օրերի ծրագիրը ներառում է ցուցահանդեսներ, համերգներ, դրամատիկական եւ երաժշտական բեմադրություններ, ինչպես նաեւ կրթական ծրագրերի շրջանակում անցկացվող միջոցառումներ:Միջոցառումների հանդիսավոր մեկնարկը կտրվի Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ կբացվի Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Վերջինի շրջանակում կներկայացվեն նկարչի տասնյակ գործեր:Հայաստանի մշակույթի օրերն անցկացվում են ՌԴ եւ ՀՀ մշակույթի նախարարությունների, Ռուսաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել է Մշակույթի բնագավառում երկու երկրների միջեւ համագործակցության 2016-2018 թթ. ծրագրի շրջանակում եւ նվիրված է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Tweet Դիտում՝ 12584