Կոնվերս Բանկը մեկնարկել է Mastercard քարտապանների համար գործարկած ակցիայի երկրորդ փուլը: Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում բանկի գործող եւ նոր հաճախորդներին առաջարկվում է արտոնյալ պայմաններով դառնալ Կոնվերս Բանկ Mastercard Starndart եւ Mastercard Gold քարտապան եւ օգտվել ակցիայի ընձեռած հնարավորություններից:«Կոնվերս Բանկը եւ MasterCard-ն այս ակցիան գործարկում են անկանխիկ գործարքների խթանման նպատակով: Դրա շրջանակում ընտանիքի՝ 14 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անդամներին անվճար տրամադրվելու են մեկ քարտային հաշվից սպասարկվող MasterCard վճարային քարտեր: Ակցիայի ավարտից հետո մեկ քարտային հաշվից ընտանիքի անդամներին սպասարկող հավելյալ քարտեր ստացած, դրանցով 200 000 դրամ եւ ավելի ընդհանուր գումարի, 10 եւ ավելի անկանխիկ գործարք կատարած ընտանիքների միջեւ վիճակահանությամբ կխաղարկվեն երկու հոգու համար Դուբայ ուղեւորության տոմս, իրային եւ դրամական պարգեւներ»,- նշել են բանկում:Ակցիան գործում է մինչեւ դեկտեմբերի 6-ը: Tweet Դիտում՝ 16344