«Կամուրջ» ՈՒՎԿ-ն 1 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին

10.11.2017 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կամուրջ» ՈՒՎԿ #«Հայաստան» հիմնադրամ
«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը 1 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

««Կամուրջ» վարկային կազմակերպությունը ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին` փոխանցելով 1 միլիոն դրամ գումար»,- նշել են ՈՒՎԿ-ում:

«Հեռուստամարաթոն-2017»-ի հանգանակվող միջոցները նպատակաուղղվելու են Արցախում երկու ծրագրերի իրականացմանը` խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման համակարգի կառուցմանը, ինչպես նաեւ արեւային էներգիայի կիրառմանը:

««Կամուրջ» վարկային կազմակերպությունը միշտ պատրաստակամ է աջակցել նման՝  համահայկական կարեւորություն ունեցող նախաձեռնությունների իրականացմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 8570

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW