Սուբսիդավորվող գյուղվարկեր կտրամադրի նաեւ «Կամուրջ» ՈՒՎԿ-ն

09.11.2017 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կամուրջ» ՈՒՎԿ #Ռոբերտ Մակարյան #Արփինե Արշակյան
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին միացել է նաեւ «Կամուրջ» ՈՒՎԿ-ն, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Համապատասխան հուշագիրը ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը եւ «Կամուրջ» ՈՒՎԿ–ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արփինե Արշակյանը:

««Կամուրջ» ՈՒՎԿ-ն թվով 4-րդ ֆինանսական կառույցն է, որը ցանկություն է հայտնել միանալ ծրագրին: Բանակցություններ են ընթանում նաեւ այլ կազմակերպությունների հետ: Որքան շատ ֆինանսական կառույցներ միանան ծրագրին, այնքան մեծ կլինի մրցակցությունը, եւ ֆերմերները կկարողանան ընտրել իրենց գործընկեր կառույցին»,- նշել է Ռոբերտ Մակարյանը:


Փոխնախարարը հավելել է, որ մարզերում ակտիվորեն  ընթանում են հավաստագրման դասընթացները, 1600 ֆերմերներ հավաստագրվել են, արդեն կան նաեւ ծրագրից օգտված վարկառուներ:

Վահե Հարությունյանն էլ նկատել է, որ վարկերի շեմի բարձրացումը հնարավորություն է տալիս գյուղացիական տնտեսություններին կապիտալ ծախսեր  կատարել եւ ավելի մեծ թափով զարգացնել իրենց տնտեսությունները, իսկ ծրագրում մեծ թվով ֆինանսական կառույցների ներգրավումը հնարավոր է դարձնում աշխարհագրական առումով ընդլայնել տարածքները՝ գյուղացիական տնտեսությունների համար առավել հասանելի դարձնելով վարկային այդ պրոդուկտը:

«Գյուղատնտեսության վարկավորումը մեզ համար նոր քայլ չէ: Միանում ենք նաեւ այս ծրագրին, որպեսզի կարողանանք էլ ավելի լայն շրջանակների էլ ավելի լավ պայմաններով սպասարկել»,- նշել է Արփինե Արշակյանը:

Նա տեղեկացրել է, որ հավաստագրեր ստացած գյուղացիական տնտեսություններն արդեն կարող են դիմել ՈՒՎԿ-ի գրասենյակներ (ներկայացված են բոլոր մարզերում)՝ սուբսիդավորվող վարկեր ստանալու համար:

Ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների եւ գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում եւ ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին:
Դիտում՝ 2474
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW