ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար, «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) խորհրդի նախագահ Սուրեն Կարայանն այսօր այցելել է ՈՒՎԿ-ի գրասենյակ՝ քննարկելու կազմակերպության կատարած աշխատանքները եւ առաջիկա անելիքները։Վերջին մեկ տարվա ընթացքում «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից ֆինանսավորվել է 70 ներդրումային ծրագիր՝ շուրջ 3 մլրդ դրամ գումարի չափով եւ արտոնյալ պայմաններով։ Վարկերից 15-ը սուբսիդավորվել են պետության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության արդյունքում։Նշվել է, որ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի» շրջանակում տրամադրվել է 105 գյուղատնտեսական տեխնիկա։Սուրեն Կարայանը «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ղեկավարության հետ քննարկել է նաեւ կազմակերպության միջազգային համագործակցությունը։ Զեկուցվել է, որ Ռուսական արտահանման կենտրոնի (РЭЦ) եւ Վարկային կազմակերպության միջեւ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, ինչը լավ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության խորացման համար:Բանակցությունների արդյունքում Վնեշէկոնոմբանկի եւ «ՓՄՁ ներդրումներ»-ի միջեւ փոխգործակցության հուշագիր կնքելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Համագործակցություն է նախատեսվում նաեւ Բելառուսական զարգացման բանկի հետ։Նախարարին ներկայացվել է նաեւ, որ Շանհայի համագործակցության կազմակերպության միջբանկային միավորմանն անդամակցելու նպատակով բանակցություններ են տարվել նշված կազմակերպության ընթացակարգերին համապատասխան։Սուրեն Կարայանը «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի եւ աշխատակազմի հետ քննարկել է կազմակերպության առաջիկա անելիքները եւ միջազգային համագործակցության շրջանակները։ Tweet Դիտում՝ 3168