Ինեկոբանկը տեղեկացնում է, որ բանկի ֆինանսական տնօրենի պաշտոնը ստանձնել է Հայկ Ոսկանյանը:Որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 23-ից:«Ունենալով ֆինանսների ոլորտում մեծ փորձ՝ Հայկ Ոսկանյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2003թ. ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ զբաղեցրել է կենսաթոշակային փորձագետի եւ վերլուծաբանի պաշտոնները: 2012-2014 թթ. զբաղեցրել է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ»-ի գործադիր տնօրենի պաշտոնը, որին հաջորդել է «Ազգային հիփոթեքային ընկերության» գործադիր տնօրենի պաշտոնը (2014-2017 թթ.): Հայկ Ոսկանյանը սովորել է Բոստոնի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում, ինչպես նաեւ հանդիսանում է տնտեսագիտության թեկնածու»,- ասված է հաղորդագրությունումԻնեկոբանկի Խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը, մեկնաբանելով նշանակումը, ասել է.«Ուրախ եմ հայտարարել այս նշանակման մասին եւ ցանկանում եմ ողջունել պարոն Ոսկանյանին բանկի գործադիր թիմի կազմում։ Ես վստահ եմ, որ նոր ֆինանսական տնօրենի նշանակումով Ինեկոբանկի գործադիր թիմը կդառնա ավելի հավասարակշռված, որը մեր բանկի հաջողության հաջորդ փուլին հասնելու համար կարեւոր գրավականներից մեկն է»: Tweet Դիտում՝ 20705