Ռուսաստանյան “ՎՏԲ-Բանկը” մտադիր է Հայաստանում ֆինանսավորել մոտ 500 մլն դոլարի ներդրումներ

14.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 14 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսաստանյան “ՎՏԲ-Բանկը” մտադիր է Հայաստանում ֆինանսավորել մոտ 500 մլն դոլարի ներդրումներ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում հայտարարել է “ՎՏԲ-Բանկ” ԲԲԸ նախագահ Անդրեյ Կոստինը` ելույթ ունենալով Երեւանի Մոսկվայի Տանը “ՎՏԲ-Հայաստան Բանկի” նոր` “Մոսկվա” մասնաճյուղի բացման արարողությանը:

Կոստինի խոսքերով, ՀՀ Կենտրոնական բանկում եւ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ այսօր կայացած “շատ կարեւոր” հանդիպումների ընթացքում տեղի է ունեցել էներգետիկ, գազային, բնական մետաղների արդյունահանման եւ ավիափոխադրումների ոլորտներում ծավալուն ներդրումային ծրագրերի քննարկում:

“Մենք ցանկանում ենք հարազատ դառնալ Հայաստանում, իսկ առանց երկրի տնտեսության մեջ իրական ներդրումներ իրականացնելու հարազատ դառնալ չես կարող”, - նշել է Անդրեյ Կոստինը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են կառավարության մամլո ծառայությունում, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ Անդրեյ Կոստինի հանդիպումից հետո, “Վալեքս” խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը ներկայացրել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը, որը ֆինանսավորելու է “ՎՏԲ-Բանկը”: Մեջլումյանի խոսքերով, 198 մլն դոլար արժողությամբ ծրագրի նախնական պայմաններն արդեն համաձայնեցվել են “Վալեքս” խմբի եւ “ՎՏԲ-Բանկի” միջեւ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7102
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW