ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերն այսօր քննարկել են հակակոռուպցիոն բնագավառում համագործակցությունը: Կարեն Կարապետյանը կարեւորել է ԱՄՆ օժանդակությունը կառավարության քայլերին, որը կարող է դրսեւորվել ե՛ւ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը, ե՛ւ մյուս ուղղություններով իրականացվող բարեփոխումներին աջակցության տեսքով:Ռիչարդ Միլսը ողջունել է ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարին եւ գործարարությամբ զբաղվելու միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, որոնք նպաստել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ներդրողների հետաքրքրության մեծացմանը:Դեսպանը նշել է, որ վերջին 8-10 ամսվա ընթացքում Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից դրական ազդակներ է ստացել հատկապես մաքսային ոլորտում կատարվող բարեփոխումների առնչությամբ: Ռիչարդ Միլսը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը հակակոռուպցիոն պայքարի գործում, եւ այժմ քննարկվում է այդ նպատակով հատկացվող միջոցների վերաուղղորդման եւ օժանդակության առավել արդյունավետ ուղին գտնելու հարցը: Tweet Դիտում՝ 15990