“ՎՏԲ-Բանկը”, “ՎՏԲ-Հայաստան բանկը” եւ “Հայաստանի էլեկտրական ցանցերը” համաձայնագիր են ստորագրել երկարաժամկետ համագործակցության մասին
14.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 14 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը Ռուսաստանյան “ՎՏԲ-Բանկը”, “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ն եւ “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ն այսօր Երեւանում համաձայնագիր են ստորագրել երկարատեւ համագործակցության մասին` ՀԷՑ-ի ծրագրերի ֆինանսավորման ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, համաձայնագիրը ստորագրել են “ՎՏԲ-Բանկ” ԲԲԸ վարչության նախագահ Անդրեյ Կոստինը, “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը եւ “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը:
Ստորագրված համաձայնագիրը ենթադրում է Հայաստանում ՀԷՑ-ի կապիտալ ներդրումների ֆինանսավորումը` համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ներդրումային ծրագրի (ժամկետը` 5-8 տարի, ֆինանսավորման ընդհանուր ծավալը` 70 մլն դոլար), ՀԷՑ-ի շրջանառու կապիտալի կարճաժամկետ ֆինանսավորումը, ինչպես նաեւ ՀԷՑ-ին եւ նրա կոնտրգործակալներին բանկային ծառայությունների կատարելագործված փաթեթի տրամադրմանն ուղղված ծրագրերի համատեղ մշակումը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: