Կոնվերս Բանկը վերանայել է հիփոթեքային վարկավորման պայմանները
18.10.2017 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

«Կոնվերս Բանկը կարեւորում է երիտասարդ ընտանիքների համար վարկավորման լավագույն պայմանների ստեղծումը, երիտասարդների համար հասանելի, մատչելի պրոդուկտների գործարկումը՝ պարբերաբար հանդես գալով շահավետ առաջարկներով: «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում վարկավորման տոկոսադրույքի վերանայմամբ բնակարանի ձեռքբերումը հասանելի է դառնում ավելի մեծ թվով երիտասարդների»,- ասել է Կոնվերս Բանկի Վարկավորման բաժնի պետ Տարոն Հովսեփյանը:
Մասնավորապես, ծրագրի շրջանակում բանկն առաջարկում է առավելագույնը 17,5 մլն դրամի, մարման մինչեւ 20 տարի ժամկետով վարկեր՝ 8,5% տարեկան դրույքաչափով: Տոկոսադրույքը կիրառվում է Հայաստանի ամբողջ տարածքում: Երեւանում վարկավորման տոկոսադրույքը սուբսիդավորվում է 2%-ով, մարզերում՝ 4%-ով:
Կոնվերս Բանկում վերանայվել է նաեւ «Ազգային հիփոթեքային ընկերության» ֆինանսավորմամբ իրականացվող բնակարանային միկրովարկերի տոկոսադրույքը: Այն ներկայում տարեկան 12% է՝ նախկին 13%-ի փոխարեն:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: