ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 15-ին Կալավան գյուղում էր՝ ծանոթանալու Կալավանի զբոսաշրջային ծրագրի մանրամասներին։Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարը նշել է, որ տպավորված է Կալավանի ծրագրով եւ եկել է տեղում անձամբ ծանոթանալու թե՛ գյուղի զբոսաշրջային ներուժին եւ թե՛ ծրագրի խնդիրներին։ Սուրեն Կարայանն ընդգծել է, որ պատրաստակամ է աջակցելու ծրագրի թիմին այս հետաքրքիր գաղափարները կյանքի կոչելու հարցում։ 25.09.2017 | 10:34 Կալավանը՝ համայնքային զարգացման խոսուն օրինակ Կալավան գյուղի զարգացմամբ զբաղվող «Թայմ լենդ» հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանն իր գործընկերների հետ նախարարին է ներկայացրել Կալավանի զարգացման ծրագիրը՝ գիտաուսումնական, գյուղատնտեսական եւ զբոսաշրջային բաղադրիչներով։Նախարարին է ներկայացվել նաեւ Ճամբարակ համայնքի զարգացման ծրագիրը եռաչափ շնորհանդեսով։Պատվիրակությունը շրջայց է կատարել Կալավանի ծրագրի պատասխանատուների հետ՝ այցելելով նորակառույց հյուրատներ, որոնք շուտով կարող են այցելուների ընդունել։ Դրանցից մի քանիսը ֆինանսավորվել են ՓՄԶ զարգացման ազգային կենտրոնի կողմից։Ներկայացվել են նաեւ զբոսաշրջիկներիի համար նախատեսված զբոսաշրջային հետաքրքրությունները եւ ժամանցի տարբերակները։Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ իրականացվել է իրենց նախագծած ծրագրի մեկ երրորդից ավելին, սակայն դեռ շատ անելիք կա գյուղում: Նախաձեռնության հեղինակի խոսքով՝ իրենց նպատակն է ապահովել համայնքի բոլոր ընտանիքների զարգացումն ու բարեկեցությունը ներդաշնակ համակեցությամբ: Ռոբերտ Ղուկասյանը հավելել է, որ զբոսաշրջիկներին գրավում է բնակչության եւ շրջակա միջավայրի հետ անմիջական շփումը: Tweet Դիտում՝ 3235