ՀՀ տնտեսական զարգացման զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է «Վնեշէկոնոմբանկ» Ռուսաստանի զարգացման բանկի ներկայացուցիչներ Դանիիլ Ալգուլյանին, Ալեքսեյ Գորկովին եւ Սերգեյ Դուրնոպիանովին: Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սուրեն Կարայանն ընդգծել է, որ համատեղ ծրագրերը պետք է ուղղվեն Եվրասիական տնտեսական միության ներսում ներմուծման փոխարինման ապահովմանը եւ դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանմանը։«Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչների հետ պայամանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ բանկի կողմից սուբսիդավորման արդյունքում ռուսական արտադրության լեռնահանքային, գյուղատնտեսական, շինարարական, կոմունալ մեքենաշինական սարքավորումների տրամադրման մատչելի առաջարկներ կներկայացվեն Հայաստանի տնտեսությունում դրանք գործածելու նպատակով։Սուբսիդավորված ռեսուրսներ կտրամադրվեն նաեւ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով, այդ թվում՝ վենչուրային ծրագրեր իրականացնելու համար։Առաջիկայում նախատեսվում է համագործակցության փաստաթուղթ ստորագրել նաեւ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի հետ՝ հետամուտ լինելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։Այսօր ավելի վաղ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպմանն էլ պատվիրակությունը քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, միասնական երթուղային ցանց ստեղծելու, մուլտիմոդալ բեռնափոխադրումների, ինչպես նաեւ տարածաշրջանային «Դատա կենտրոն» հիմնելու ծրագրերը։«Վնեշէկոնոմբանկի» պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ դրանցում: Tweet Դիտում՝ 4270