ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն:ԿԲ-ում նշել են, որ Արթուր Ջավադյանը կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կառավարիչների խորհուրդների 2017թ. տարեկան հանդիպումներին:ԿԲ նախագահը հանդիպումներ կունենա ԱՄՀ եւ ՀԲ՝ Բելգիայի եւ Նիդեռլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների ԿԲ-ների կառավարիչների եւ Միջազգային Ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ:Հանդիպումներ են նախատեսված ՀԲ փոխնագահ Սիրիլ Մյուլլերի եւ ՀԲ գործադիր տնօրեն Ֆրենկ Հեմսկերկի, ՎԶԵԲ փոխնախագահ Ալան Պիլուի, նաեւ ԱՄՀ գործադիր տնօրեն Էնթոնի դը Լաննոյի եւ ԱՄՀ-ի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի մասով տնօրեն Ջիհադ Ազուրի հետ:Միջոցառումների շրջանակում նախատեսված են մի շարք աշխատանքային քննարկումներ՝ տարածաշրջանային տնտեսական զարգացումների, միջազգային ֆինանսական շուկայի արդի վերլուծությունների շուրջ: Tweet Դիտում՝ 2349