“Վիվասել” բջջային օպերատորի ներկայացուցիչն ասել է, որ “ընկերությունը չի վաճառվում”

12.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Վիվասել” բջջային օպերատորի մամլո քարտուղար Վահե Իսահակյանն այսօր հայտարարել է, որ “ընկերությունը չի վաճառվում”:

Վահե Իսահակյանն այս մասին ասել է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության խնդրանքով մեկնաբանելով ռուսական “Սիստեմա” կորպորացիայի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի հայտարարությունն այն մասին, որ կորպորացիան հետաքրքրված է ձեռք բերել “Վիվասելը”:

“Վիվասելի” գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարել է, որ ընկերությունը չի վաճառվում: Այդ հայտարարությունը մնում է ուժի մեջ”,- հայտարարել է Վահե Իսհակյանը` ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում:

Մարտի վերջին, մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, որ “Սիստեման” բանակցություններ է վարում “Վիվասելի” ձեռք բերման մասին, կորպորացիայի մեջ մտնող MTC ռուսական բջջային օպերատորի մամլո քարտուղար Իրինա Օսադչայան ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել էր.

“MTC-ը հետաքրքրված է ակտիվների ձեռք բերմամբ ԱՊՀ բոլոր երկրներում, ներառյալ Հայաստանը, սակայն ներկայումս չունի Հայաստանում բջջային օպերատորների ձեռք բերման ընդունելի առաջարկներ, որոնք կբավարարեին միաձուլման եւ կլանման ռազմավարության չափանիշներին”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9209

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW