Վերաբացվել է Evocabank-ի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը

10.10.2017 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Էմիլ Սողոմոնյան
Հոկտեմբերի 9-ին վերաբացվել է Evocabank-ի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը:

Բանկում նշել են, որ այն այսուհետ գործելու է նոր հասցեում՝ Գարեգին Նժդեհ 9:

«Մասնաճյուղն իր նոր եւ հավատարիմ հաճախորդներին կսպասարկի գեղեցիկ, հարմարավետ եւ նորագույն տեխնիկայով հագեցած սպասարկման սրահում»,- ասված է հաղորդագրությունում:

«Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը շարունակելու է մատուցել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախատեսված բոլոր բանկային ծառայությունները:

Բանկի Վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը նշել է, որ մասնաճյուղը գործելու է բանկի նոր քաղաքականությանը համաձայն՝ «մատուցելու է արագ, հեշտ եւ հաճախորդների կյանքն ավելի հարմարավետ դարձնող ծառայություններ»:
Դիտում՝ 5072

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW