Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ Լոռիում «Բերքի տոն» է անցկացվել

10.10.2017 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #Արա Դավթյան
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ՝ Վանաձորում անցկացվել է «Բերքի տոն», որի ընթացքում մարզի բնակիչները ցուցադրել են իրենց աճեցրած գյուղատնտեսական մթերքները:

«Այս տոնը ֆերմերների ստեղծած բերքի արդյունքն է, մեր գործընկերներն են այս բերքը աճեցրել, ու այսօր բոլորս հպարտանում ենք համատեղ կատարված աշխատանքի արդյունքով: Բանկի ստեղծման ժամանակ գլխավոր նպատակը եղել է հայ գյուղացուն աջակցելը, եւ շատ կարեւոր է, որ մենք այսօր դա անում ենք ոչ միայն ֆինանսավորմամբ, այլեւ ֆերմերներին առաջարկում ենք գյուղատնտեսության տարբեր ոլորտներում կիրառվող նորարարական լուծումներ, աջակցում տնտեսություններում առաջադեմ տեխնոլոգիաների ինտեգրման հարցում։ Կարեւոր է նաեւ, որ բանկն իրականացնում է գյուղացիների ֆինանսական կրթության բարձրացման ուղղությամբ դասընթացներ։ Համոզված ենք, որ այս շղթան դրական արդյունք է տալու»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի «Լոռի» մասնաճյուղի կառավարիչ Արա Դավթյանը։  

Բանկում նշել են, որ «Բերքի տոն»-ին իրենք հանդես են եկել առանձին տաղավարով, որտեղ «ներկայացվել են ֆերմերների համար նախատեսված լավագույն առաջարկները»:
Դիտում՝ 4176
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW