Ամերիաբանկը ՓՄՁ-ներին վարկավորման անհատական մոտեցում կցուցաբերի

09.10.2017 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #ակցիա
Ամերիաբանկը գործարկել է ՓՄՁ վարկավորման արշավ, որի շրջանակում, հաշվի առնելով յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկությունները, կցուցաբերվի վարկավորման անհատական մոտեցում:

Ինչպես հայտնել են բանկում, վարկառուն կստանա վարկավորման անհատական պայմաններ՝ կախված բիզնեսի եկամտից, վարկ/գրավ հարաբերակցությունից եւ իր կողմից նշած՝ վարկավորման անհրաժեշտ ժամկետից:

Արշավի շրջանակում համադրելով վերը նշված երեք ցուցանիշները՝ ՓՄՁ-ն կարող է վարկավորվել դրամի դեպքում՝ 10,5%, դոլարի դեպքում՝ 6,5% եւ եվրոյի դեպքում՝ 5% տոկոսադրույքով:

«Առաջարկը գործարկվել է՝ նպատակ ունենալով նպաստել ՓՄՁ-ների զարգացմանն ու կարեւորելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր բիզնես ունի իր առանձնահատկություններն ու զարգացման իր պահանջները»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ արշավը գործելու է մինչեւ դեկտեմբերի 30-ը:
Դիտում՝ 3248

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW