Կոնվերս Բանկի խորհրդի արտագնա նիստը կայացել է Գյումրիում
09.10.2017 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Բանկում նշել են, որ նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում բանկի մասնաճյուղերի գործունեության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Գյումրիի զարգացման ծրագրերին բանկի եւ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի այլ կառույցների հնարավոր մասնակցության հարցը:
Նիստի ընթացքում մասնակիցներին են ներկայացվել Գյումրիի զարգացման հայեցակարգը, տարբեր ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերը, ինչպես նաեւ դրանց հնարավոր տնտեսական ազդեցությունները:
«Խորհրդի արտագնա նիստերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Նման միջոցառումները եւ քննարկումները հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու կոնկրետ բնակավայրի ու մարզի բնակիչների պահանջներին, զարգացման առկա պոտենցիալին եւ տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման հեռանկարներին: Ներկայում բանկում քննարկվում է ոչ միայն Գյումրիում զարգացման ծրագրերին հնարավոր մասնակցության, այլեւ բնակչության համար առանձին նոր ֆինանսական պրոդուկտների մշակման եւ ներդրման հնարավորությունները»,- նշել են բանկում՝ հավելելով, որ այսօր քաղաքում գործում է Կոնվերս Բանկի մասնաճյուղերից երեքը՝ բնակչությանը եւ տնտեսվարողներին առաջարկելով ծառայությունների եւ վարկային պրոդուկտների մեծ տեսականի:
Բանկի մասնաճյուղերի մեկը գործում է «Շիրակ» օդանավականի տարածքում, որտեղ խմբի կողմից կառավարվող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել օդանավակայանի արդիականացման ծրագիր: Այցի ընթացքում խորհրդի անդամները եւ հյուրերն այցելելել են նաեւ Արթիկի տարածաշրջան, որտեղ բանկի ֆինանսավորմամբ եվրոպական բարձր չափորոշիչներին համապատասխան ջերմատներ են կառուցվում:
«Կոնվերս Բանկի խորհրդի արտագնա նիստերն ու այցերը պարբերական բնույթ են կրելու: Առաջիկայում նմանատիպ քննարկումներ են կազմակերպվելու նաեւ այլ մարզերում»,-եզրափակել են բանկում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: