HSBC-ն ՀԷՑ-ին խոշոր վարկ է տրամադրել
05.10.2017 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Բանկում նշել են, որ «տրամադրված վարկն ամենախոշորներից է HSBC-ի՝ Հայաստանում գործունեության ընթացքում եւ նշանավորում է ՀԷՑ-ի հետ նրա տասնամյա համագործակցությունը»:
«Գործարքը հիմնվում է գործընկերների միջեւ փոխվստահության ու նրանց պատրաստակամության վրա՝ նպաստելու Հայաստանի էլեկտրական ցանցի համակարգի կայուն գործունեության եւ արդյունավետ կառավարմանը: Վարկային միջոցները կօգտագործվեն վերակառուցելու ՀԷՑ-ի նախկին բաժնետիրոջ վարկը»,- ասված է հաղորդագրությունում:
Բանկում տեղեկացրել են, որ գործարքը ՀԷՑ-ի ավելի ծավալուն ներդրումային սխեմայի մաս է կազմում՝ ուղղված ընկերության ֆինանսական կայունությունն ապահովելուն երկարաժամկետ հեռանկարում:
«Այս գործարքը հիմնված է բանկի եւ ՀԷՑ-ի միջեւ վստահության եւ երկարաժամկետ համագործակցության վրա: Սա վկայում է նաեւ մեր հետեւողականության մասին, որով ցանկանում ենք նպաստել ներդրումներին՝ ուղղված Հայաստանում կայուն եւ անվտանգ էներգետիկ ոլորտի զարգացմանը»,- նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը:
«Գործարքն իր դրական ազդեցությունը կունենա ՀԷՑ-ի ֆինանսական առողջացման վրա: Հարկ է նշել, որ վարկային միջոցները ներգրավվում են առանց պետական երաշխիքի: Ֆինանսավորումը կօգնի ունենալ առավել ապահով, կայուն ու արդյունավետ ընկերություն»,- ասել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: