Արդշինբանկը բարելավել է անշարժ գույքի գրավով վարկավորման պայմանները

05.10.2017 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ
Արդշինբանկը նվազեցրել է անշարժ գույքի գրավով վարկերի տոկոսադրույքների առավելագույն շեմը եւ բարելավել վարկավորման պայմանները:

Ինչպես հայտնել են բանկում, դրամով սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 14,25-19,95%՝ առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի առկայության եւ 14,25-17,75%՝ եկամուտների վերլուծությամբ:

«Էքսպրես» վերանորոգման դոլարային վարկերի տոկոսադրույքները սահմանվել են 12,75-17,95%՝ առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի առկայության եւ 12,75-15,25` եկամուտների վերլուծությամբ, եվրոյով վարկերի դեպքում՝ համապատասխանաբար 12-14,95% եւ 12-13,45%:

Բարելավված պայմանների համաձայն՝ այժմ հնարավոր է ստանալ մինչեւ 40 մլն դրամ, $80 հազ. եւ €70 հազ. գումարով վարկեր:

«Նախկինում բանկը վարկերը տրամադրում էր առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի առկայության, որն անշարժ գույքի գրավով վարկերի ամենամեծ առավելություններից էր: Այժմ մենք հնարավորություն ենք տալիս մեր հաճախորդներին ստանալ վարկը նաեւ եկամուտների վերլուծությամբ՝ ավելի ցածր տոկոսադրույքներով: Բարելավվել են վարկի վերանայման պայմանները, ինչպես նաեւ սահմանվել պայմաններ վերաֆինանսավորման համար: Մասնավորապես, այլ բանկից կամ վարկային կազմակերպությունից վարկի տեղափոխման դեպքում տոկոսադրույքը կարող է սահմանվել 0,5-1 տոկոսային կետով ցածր, իսկ առավելագույն գումարը՝ մինչեւ պայմանագրային գումարի 120%-ը: Ավելին, վարկավորման պայմաններով նախատեսվում է գույքի վնասի եւ վարկառուի՝ դժբախտ պատահարի հետեւանքով կյանքի եւ աշխատունակության կորստի ապահովագրություն, որի փոխհատուցումը պատահարի դեպքում ստանում է անմիջապես վարկառուն»,- նշել է Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Բանկում հիշեցրել են, որ անշարժ գույքի գրավով վարկերը հնարավորություն են տալիս ստանալու 5% հետվճար (cash-back)՝ ժամանակացույցով մարված տոկոսագումարից:
Դիտում՝ 17490
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW