Մեկնարկել է Անելիք Բանկի կորպորատիվ վարկավորում-մրցույթի 2-րդ փուլը

03.10.2017 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ #Սերգեյ Վիրաբյան
Մեկնարկել է Անելիք Բանկի՝ կորպորատիվ հաճախորդների համար վարկավորման մրցույթի երկրորդ փուլը, որի շրջանակում հաճախորդները կարող են առաջարկել իրենց համար հաստատված վարկի տոկոսադրույք։

Ինչպես հայտնել են բանկում, վարկերը տրամադրվում են $50-250 հազ.-ի սահմաններում եւ մինչեւ 60 ամիս ժամկետով: Հաստատված վարկի համար առաջարկվող տարեկան նվազագույն տոկոսադրույքը կազմում է 7,7%, իսկ վարկի առավելագույն տոկոսադրույքը կկազմի կորպորատիվ հաճախորդի կողմից մրցույթի մասնակցության հայտով առաջարկվող տարեկան տոկոսադրույքը:

Տեղաբաշխման գումարն այս փուլի համար կկազմի $1 մլն։

Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է մինչեւ հոկտեմբերի 25-ը ներառյալ բանկ ներկայացնել վարկային հայտ, բանկի չափորոշիչներին համապատասխան վարկունակության գնահատումից հետո՝ դրական պատասխանի դեպքում, փակ ծրարով մինչեւ նոյեմբերի 6-ը ներառյալ առաջարկել հաստատված վարկի նախընտրելի տոկոսադրույքը:


Մրցույթի արդյունքների հայտարարման օրը մասնակիցների կողմից փակ ծրարով ներկայացրած տոկոսադրույքի առաջարկները կբացվեն բանկի ներկայացուցիչների, մրցույթի մասնակիցների եւ այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ: Մրցույթում ամենաբարձր տոկոսադրույքն առաջարկած մասնակիցները (տոկոսադրույքի նվազման կարգով) կճանաչվեն մրցույթի հաղթողներ:

«Վարկավորման մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը պայմանավորված է նմանատիպ կոնցեպտով ներկայացվող բանկային պրոդուկտների նկատմամբ հաճախորդների կողմից մեծ հետաքրքրվածությամբ։

Մրցույթի առաջին եւ պիլոտային տարբերակի գործարկումից հետո մենք բավական թվով դրական արձագանքներ ստացանք, իսկ ուղիղ եթերով հեռարձակվող արդյունքների ամփոփումն ապացուցեց մրցույթի՝ ամբողջովին բաց եւ թափանցիկ լինելու փաստը, ինչի արդյունքում որոշում կայացվեց ծրագրին շարունակական ընթացք տալ։

Այս անգամ նույնպես բանկը որեւէ ոլորտային սահմանափակում չի դնում հաճախորդների առջեւ, եւ ծրագրին կարող են մասնակցել ցանկացած ոլորտում իրենց գործունեությունն իրականացնող իրավաբանական անձիք, որոնք կհամապատասխանեն մրցույթի կանոններին»,- ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ-կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյանը:

Մրցույթի մասնակցության հայտերը կբացվեն մրցույթի անցկացման մասին ծանուցմամբ (հրավերով) սահմանված օրը եւ ժամին, մրցույթին մասնակցության հայտերի բացման նպատակով հրավիրված նիստում, որը զուգահեռ կհեռարձակվի համացանցում՝ ուղիղ կապով:

Բանկում հիշեցրել են, որ կորպորատիվ հաճախորդների համար վարկավորման մրցույթի առաջին փուլի արդյունքների ամփոփումը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին՝ ուղիղ հեռարձակմամբ բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Հաճախորդների կողմից բոլոր ներկայացված հայտերը բավարարվել են, իսկ այն հաճախորդներին, որոնք չէին բավարարել մրցույթի մասնակցության հիմնական պայմաններին, առաջարկվել է վարկավորում՝ բանկում գործող եւ իրենց պահանջարկին համապատասխանող տոկոսադրույքով։
Դիտում՝ 2108
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW