Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հրավերով եւ Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ՝ քառօրյա այցով Հայաստան էին ժամանել գինու խոշոր գնորդներ աշխարհի 6 երկրներից:ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ Լեհաստանը, Լիտվան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան եւ Բալթյան երկրները ներկայացնող գինու վաճառքի մասնագետները հիմնադրամի մասնագիտական խմբի ուղեկցությամբ Վայոց ձորի եւ Արագածոտնի մարզերում ծանոթացել են տեղական գինու արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին եւ առանձնահատկություններին, հայկական գինիների տեսականուն, հայկական գինեգործության ավանդույթներին:Գնորդները «Տրինիտի», «Գետնատուն», «Վան Արդի», «Արմենիա Վայն», «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս», «Պռոշյանի», «Ոսկեվազի» գինու գործարաններում ծանոթացել են արտադրական գործընթացին, գործարանների առանձնահատկություններին եւ արտադրական ծավալներին: 14.07.2017 | 09:38 Զարուհի Մուրադյան. Լավագույնն այն գինին է, որը բաժակի մեջ չի մնում Գործնական քննարկումներ են անցկացվել գործարանների սեփականատերերի եւ գինեգործների հետ՝ արտահանման թիրախային շուկաներում հայկական գինիների ծավալներն ընդլայնելու ուղղությամբ:Հյուրերին հատկապես ոգեւորել է Արենի քարանձավ կատարած այցելությունը, որտեղ վերջիններս ծանոթացել են հայ գինեգործական ավանդույթների ավելի քան 6200-ամյա պատմությանը։ «Հայաստանն անչափ գրավիչ երկիր է, ես պարզապես ապշած եմ քարանձավը տեսնելուց հետո: Ձեր երկիրը հզոր գինեգործական պատմություն եւ արտահանման մեծ ներուժ ունի»,- նշել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Յուլիա Մաքսիմովսկայան: Այցի շրջանակում գնորդները մասնակցել են Արցախում կայացած գինու փառատոնին, ծանոթացել տեղական գինիների տեսականուն, այցելել «Կատարո» գինու բրենդը ներկայացնող «Անուշ-1» եւ «Բերդաշեն» գինու բրենդը ներկայացնող Ստեփանակերտի կոնյակի եւ գինու գործարաններ: B2B հանդիպման շրջանակում հայկական գինի արտադրող 16 ընկերությունների ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել գնորդների հետ, անցկացվել է գինիների համտես, քննարկվել են հետագա համագործակցության, պայմանագրեր կնքելու եւ արտահանման հեռանկարները:Գնորդները բարձր են գնահատել տեղական խաղողի, ինչպես նաեւ մրգային հումքով պատրաստված գինիները՝ նշելով, որ դրանք լիովին համապատասխանում են միջազգային շուկայի պահանջներին: Tweet Դիտում՝ 2075