ՌԴ-ում Ռայֆայզենբանկի բանկոմատներն ArCa քարտեր կընդունեն

03.10.2017 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռայֆայզենբանկ #«ԱրՔա» #«Միր»
«Արմենիան Քարդ» («ԱրՔա») վճարային համակարգի քարտերով այսուհետ հնարավոր է գործարքներ կատարել նաեւ Ռուսաստանում Ռայֆայզենբանկի բոլոր բանկոմատներով:

Ինչպես նշված է բանկի կայքում, այս հնարավորությունը կյանքի է կոչվել  Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային վճարային համակարգերի՝ «Միր»-ի եւ «ԱրՔա»-ի համագործակցության արդյունքում:

Համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, որը ներառում է նաեւ «Միր» եւ «Արքա» քարտերի փոխադարձ ընդունում, ստորագրվել է անցած տարվա ամռանը երկու երկրների ազգային վճարային համակարգերի օպերատորների՝ «Վճարային քարտերի ազգային համակարգ»-ի եւ «Արմենիան Քարդ»-ի միջեւ:

«Ռայֆայզենբանկն ակտիվ աշխատում է «Վճարային քարտերի ազգային համակարգ»-ի հետ, եւ մենք հաճույքով աջակցում ենք նոր նախագծին, որը «Միր» քարտատերերին թույլ կտա օգտագործել քարտը Հայաստանում, իսկ «ԱրՔա» քարտատերերին՝ Ռուսաստանում»,- ասել է Ռայֆայզենբանկի ներկայացուցիչը:
Դիտում՝ 11620

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW