Հայէկոնոմբանկը մասնակցել է ՎԶԵԲ-ի կազմակերպած ֆորումին

03.10.2017 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #ՎԶԵԲ
Հայէկոնոմբանկը մասնակցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում օրերս Վիեննայում կազմակերպած միջազգային ֆորումին:

Ինչպես հայտնել են բանկում, երկօրյա քննարկման հիմնական թեմաներն են եղել ՎԶԵԲ գործունեության երկրներում առեւտրի ֆինանսավորման զարգացումը, առեւտրի թվայնացման էվոլյուցիան եւ զարգացման միջազգային տենդենցները:

Ֆորումին ներկա են եղել Ավստրիական դաշնային ֆինանսների նախարարության գլխավոր տնօրեն Հարալդ Վագլեյնը, ՎԶԵԲ Ֆինանսական հաստատությունների տնօրեն Ալեքսանդր Սավելյեվը, Ավստրիայի Ռայֆայզեն բանկի փոխնախագահ Կլեմենս Բրեուեռն ու դեսպան Վանեսսա Շիհը:

Ֆորումին Հայէկոնոմբանկը ներկայացրել է Միջազգային եւ զարգացման գծով տնօրենի տեղակալ Աստղիկ Մանրիկյանը:

«Հայէկոնոմբանկը, կարեւորելով միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը, մշտապես փորձում է նմանատիպ հանդիպումներին ունենալ իր մասնակցությունն ու փոքրիկ ներդրումը: Մենք վստահ ենք, որ ակտիվ քննարկումների ֆորմատով անցկացվող հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաձայնելու ոլորտի մարտահրավերները եւ ճիշտ գնահատելու ոլորտի զարգացման հեռանկարները: Սա մեծ հնարավորություն է նոր գործարար հարաբերությունների ստեղծման ու ամրապնդման, ինչպես նաեւ տարբեր երկրների փորձի փոխանակման համար»,- ասել է Աստղիկ Մանրիկյանը:
Դիտում՝ 3499

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW