Երեւան-Թբիլիսի գնացքը վերսկսում է աշխատանքը

02.10.2017 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #գնացք
Այսօրվանից աշխատանքներն է վերսկսում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը:

Ընկերությունում նշել են, որ Երեւանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին:

Թբիլիսիից Երեւան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:

Ուղեւորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:

Տոմսերի գները տատանվում են 9 520 դրամից (պլացկարտում վերեւի տեղի համար) 20 120 դրամի (ննջավագոնում մեկ տեղի համար) սահմաններում:
Դիտում՝ 4684
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW