Երեւանում կբացվի The Alexander hյուրանոցը

01.10.2017 | 09:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#The Alexander #ՄոնԱրխ #Սերգեյ Համբարձումյան
Երեւանի Աբովյան եւ Պուշկին փողոցների խաչմերուկում կառուցվող շենքի վրա հայտնվել է The Alexander hյուրանոցի սպասվող բացումն ազդարարող պաստառ:

Շենքը երկար տարիներ գտնվում էր կիսակառույց վիճակում, իսկ վերջին երկու տարվա ընթացքում դրանում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում:


Տեղեկություններ կան, որ շենքի սեփականատերը Սերգեյ Համբարձումյանն է, որը մոսկովյան «ՄոնԱրխ» կառուցապատող ընկերության ղեկավարն է:    

Starwood Hotels & Resorts հյուրանոցային ցանցի The Luxury Collection ստորաբաժանման կայքում նշվում է, որ The Alexander hյուրանոցը Երեւանում կբացվի 2018 թվականի ապրիլի 1-ին:

Կայքում ներկայացված են ապագա հյուրանոցի էսքիզները:


Նշվում է, որ հյուրանոցը կունենա 114 սենյակ, որոնց թվում կլինեն խոհանոց ներառող Studio Suite համարներ, ինչպես նաեւ՝ նախագահական առանձնասենյակ:


Հյուրանոցն ունենալու է բիզնես-կենտրոն, փակ լողավազան, սպա, սիգարների դահլիճ եւ Atelier 1797 Penthouse Bar & Grill ռեստորան:


Starwood Hotels & Resorts ցանցը միավորում է մի շարք հյուրանոցային բրենդեր, մասնավորապես՝ Sheraton, Westin, Four Points by Sheraton, W Hotels, St. Regis, The Luxury Collection, Le Méridien:
Դիտում՝ 8490

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW