Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը շարունակում է մարզերում գործող ՓՄՁ ներկայացուցիչների համար նախատեսված անվճար բիզնես դասընթացների շարքը: Բանկում նշել են, որ հերթական երկօրյա բիզնես դասընթացները տեղի են ունեցել Գյումրի քաղաքում եւ ներառել են «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի հանդեպ» նոր ներդրված թեմաները: Դասընթացներին մասնակցել են Շիրակի մարզի փոքր եւ միջին ձեռնարկությունների շուրջ 20 ընկերությունների ներկայացուցիչներ: 29.08.2017 | 15:47 Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու Շիրակի մարզպետարանը կհամագործակցեն «Մեկ ամիս առաջ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը եւ Շիրակի մարզպետարանը հուշագիր ստորագրեցին, որով մենք պարտավորվեցինք Շիրակում միավորել մեր ուժերը ՓՄՁ ոլորտի զարգացման համար։ Բանկի՝ թրեյնինգներ անցկացնող աշխատակիցները, որոնք Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC Business Edge) կողմից վերջերս ստացել են միջազգային թրեյնավարների սերտիֆիկացման աստիճան, այս տարի Երեւան քաղաքից բացի դասընթացներ են անցկացրել Լոռու, Արմավիրի, Սյունիքի, ինչպես նաեւ Շիրակի մարզերում, իսկ այս դասընթացը Շիրակում արդեն թվով չորրորդն է։ Կարող ենք փաստել, որ այս տարի ունենք զբոսաշրջիկների հոսքի աճ, եւ նոր ներդրված մոդուլով մարզի հյուրանոցային բիզնեսի ոլորտի համար իրականացվող բիզնես դասընթացի բովանդակությունը պայմանավորված է հենց ոլորտում ստեղծված պահանջարկով եւ առաջիկա զարգացումների կանխատեսմամբ։ Համոզված ենք, որ մեր գործունեության 20 տարիների ընթացքում կուտակած, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձը, որոնք դասընթացի շրջանակում այս օրերին փոխանցեցինք Շիրակի մեր գործընկերներին, դրական ազդեցություն կթողնեն ե՛ւ նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ե՛ւ նրանց բիզնեսի զարգացման վրա»,- ասել է բանկի Զարգացման եւ մարքեթինգի վարչության պետ Արսեն Մելքոնյանը: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից իրականացվել է 55 անվճար բիզնես դասընթաց, որոնց մասնակցել են ավելի քան 700 ՓՄՁ ներկայացուցիչներ շուրջ 380 կազմակերպություններից: Բիզնես դասընթացներին կարող են մասնակցել Հայաստանում գործող բոլոր ՓՄՁ ներկայացուցիչները։ Դասընթացների իրականացման ժամանակացույցը հասանելի է www.SME.acba.am կայքում, իսկ մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ Tweet Դիտում՝ 4958