Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու Շիրակի մարզպետարանը կհամագործակցեն

29.08.2017 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #Շիրակի մարզպետարան
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու Շիրակի մարզպետարանը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Ինչպես հայտնել են բանկում, հուշագիրը ստորագրել են Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Հուշագրի շրջանակում կողմերը նախատեսում են միավորել իրենց ջանքերը Շիրակի մարզում ՓՄՁ-ների զարգացման, համայնքների բարեկեցության բարձրացման եւ զբոսաշրջության խթանման նպատակով:

Բանկը մարզի տարածքում իրականացնելու է անվճար բիզնես դասընթացներ ՓՄՁ-ների համար, մարզպետարանն էլ աջակցելու է բանկին՝ բացահայտելու եւ թիրախավորելու դասընթացների հնարավոր շահառուներին:

«Այսօր հիշարժան օր է, երբ պետությունն ու մասնավոր հատվածը, տոգորված  գործընկերության ոգով, մեկտեղում են իրենց ջանքերը Շիրակի մարզում ՓՄՁ զարգացման նպատակով: Վստահ ենք, որ վերապատրաստումներին մասնակցած  ձեռնարկությունների ներկայացուցիչները մարզում բիզնեսին նոր եռանդ ու շունչ կհաղորդեն: Համագործակցության արդյունքում կբարձրանա ձեռնարկությունների արդյունավետությունը, կառավարման հմտությունները, կավելանան շրջանառությունն ու շահութաբերությունը, ձեռնարկություններն ավելի շատ աշխատողներ կունենան եւ սոցիալապես ավելի պատասխանատու կգտնվեն հասարակության առջեւ»,- ասել է Արթուր Խաչատրյանը:

 «Արդեն շուրջ չորս տարի է՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իրականացնում է բիզնես դասընթացներ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների համար՝ նրանց փոխանցելով 20 տարիների ընթացքում մեր կողմից կուտակած, ինչպես նաեւ  համաշխարհային լավագույն փորձը։ Դասընթացները ներառում են բիզնեսի կառավարմանը, մարքեթինգին եւ, այժմ արդեն, հյուրանոցային ոլորտին վերաբերող ուսուցողական դասընթացներ։ Սակայն այս համագործակցությունը մեզ համար յուրօրինակ է, քանի որ մենք տեսնում ենք նաեւ պետության հետաքրքրվածությունը՝ օժանդակելու փոքր եւ միջին բիզնեսին: Մեր մասնագետներն արդեն դասընթացներ են անցկացրել Լոռու, Արմավիրի, Սյունիքի, ինչպես նաեւ Շիրակի մարզերում, եւ մենք շարունակելու ենք ընդլայնել մեր դասընթացների աշխարհագրությունը: Ի դեպ՝ վերջերս  մեր դասընթացավարներին Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC Business Edge) կողմից շնորհվեցին սերտիֆիկատներ, ինչը մեկ անգամ եւս փաստում է մեր թիմի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին»,- նշել է Հակոբ Անդրեասյանը:

Բանկի ղեկավարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 26-ին եւ 27-ին Շիրակի մարզում նախատեսվում է անցկացնել հյուրանոցային բիզնեսին վերաբերող անվճար դասընթացներ՝ հույս հայտնելով, որ «բանկի եւ մարզպետարանի ջանքերը կտան լավագույն արդյունքը»:
Դիտում՝ 5190
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW