Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում մասնակցում են Microsoft Ignite and Microsoft Envision 2017 ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպումներին:Ինչպես հայտնել են բանկում, ժամանակակից թվային գործիքներին ծանոթանալու նպատակով աշխատակազմի ղեկավար Մերի Սուքիասյանն ու տեխնոլոգիաների եւ անվտանգության գծով տնօրենի տեղակալ Արփինե Փիլոսյանը ներկայում ուսումնասիրում են թվային բանկինգի նորությունները:Միջոցառումը վարում են ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, Microsoft-ի գլխավոր գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան, Microsoft-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Էմի Հուդը, Microsoft-ի մարքեթինգի գծով գլխավոր պատասխանատու Քրիս Կապոսելան, տեղեկատվական անվտանգության հարցերով գլխավոր պատասխանատու Բրետ Արսենաուլտը եւ այլք:«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ինովացիոն տեխնոլոգիաները խոր ազդեցություն ունեն ցանկացած ոլորտում: Մենք բոլորս հնարավորություն ունենք այս տրանսֆորմացման մեջ առաջնորդ լինելու»,- Microsoft Ignite հանդիպման շրջանակում նշել է Microsoft-ի գլխավոր տնօրեն Սաթյա Նադելլան: «Հայէկոնոմբանկը եւս կարեւորում է թվային տեխնոլոգիաների դերը ժամանակակից բանկային գործունեության մեջ, եւ բանկի ապագա մի շարք պլաններ ուղղված են թվային տեխնոլոգիաների ներդրմանն ու պրոդուկտների զարգացմանը: Նմանատիպ միջոցառումները ժամանակակից հարթակ են՝ ծանոթանալու թվային տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային տենդենցներին, ինչպես նաեւ հիանալի հնարավորություն՝ լսելու ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած պրոֆեսիոնալներին: Մենք վերադառնալու ենք՝ զինված նորանոր առաջարկներով եւ մտքերով, որոնք շատ շուտով կռեալիզացվեն մեր բիզնես ծրագրերում եւ ռազմավարության մեջ»,- ասել է Հայէկոնոմբանկի տեխնոլոգիաների եւ անվտանգության գծով տնօրենի տեղակալ Արփինե Փիլոսյանը: Tweet Դիտում՝ 4660