«Գլոբալ Կրեդիտ»-ն էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր է ներդրել

28.09.2017 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գլոբալ Կրեդիտ» #Լուիզա Իգրարյան #Արմեն Մելկիկյան
«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն սկսել է Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրը:

Համապատասխան պայմանագիրը ստորագրել են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանն ու «Գլոբալ Կրեդիտ»-ի տնօրեն Լուիզա Իգրարյանը:

Ինչպես հայտնել են ընկերությունում, ծրագրի նպատակն է Հայաստանի շուրջ 280 համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակն ու ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի զարգացման ոլորտում:

«Հայաստանում գազաֆիկացված չեն շուրջ 37 հազ. տնային տնտեսություններ, որոնք ներառված չեն գազաֆիկացման ծրագրերում տնտեսապես ոչ շահավետ լինելու պատճառով: Այդպիսի համայնքներում բնակչության կենցաղային պայմանները բարելավելու նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը ասված է հաղորդագրությունում:

«Գլոբալ Կրեդիտ»-ում նշել են, որ չգազաֆիկացված համայնքների համար մշակվել են խնդրի լուծմանն ուղղված թիրախավորված միջոցառումներ, որոնց հիման վրա էլ կյանքի կկոչվի ստորագրված պայմանագիրը:
Դիտում՝ 3228
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW