ՎՏԲ-Հայաստան Բանկը վերազինել է մասնաճյուղերը

28.09.2017 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #տերմինալ #մասնաճյուղ
ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ հաճախորդների սպասարկման որակի բարձրացման, մասնաճյուղերում հաճախորդների հոսքի արդյունավետ կառավարման, հաճախորդների հավատարմության աճի եւ ինքնասպասարկման գոտիների ստեղծման նպատակով վերազինել է մասնաճյուղերը եւ ընդլայնել տերմինալների ցանցը:

Մասնավորապես՝

- Հերթերի կառավարման համակարգով վերազինվել է լրացուցիչ 10 մասնաճյուղ Երեւանում եւ մարզերում, իսկ մինչեւ տարեվերջ կապահովվի հերթերի կառավարման համակարգի առկայությունը բանկի ամբողջ մասնաճյուղային ցանցում:
- Տեղադրվել է ավելի քան 15 լրացուցիչ վճարային տերմինալ մասնաճյուղերում՝ որոշ մասնաճյուղերում հասցնելով դրանց թիվը երկուսի, այդպիսով 90%-ի չափով ծածկելով մասնաճյուղային ցանցը հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգով եւ վճարային տերմինալներով:
 
Բանկում նշել են, որ հերթերի կառավարման համակարգն օգնում է միաժամանակ լուծել երկու հիմնական խնդիր՝

- Ստեղծում եւ պահպանում է սպասարկման միասնական կորպորատիվ չափորոշիչները,
- Ստեղծում է հարմարավետ սպասարկման մթնոլորտ հաճախորդների համար:

«Բացի այդ, վերջերս մեկնարկած EarlyOne ծառայության շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն ունեն գերազանց հնարավորություն սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով նախապես հեռավար եղանակով հերթ ամրագրել իրենց նախընտրած օրը, ժամին եւ մասնաճյուղում՝ այդպիսով սպասարկվելով անմիջապես մասնաճյուղ այցելության պահին՝ առանց հերթում սպասելու:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է նաեւ մասնաճյուղային ցանցի 50%-ն անվճար ինտերնետ կապով, ինչի արդյունքում հաճախորդները կկարողանան համատեղել հերթում անցկացված ժամանակը իրենց համար օգտակար զբաղմունքով (կարդալ նորություններ, շփվել հարազատների հետ եւ այլն):

Բանկի իրավաբանական եւ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներն արդեն իսկ գնահատել են տերմինալների միջոցով բանկային եւ ոչ բանկային վճարումների  իրականցման հարմարավետությունը, ինչը թույլ է տալիս ակնթարթորեն առցանց լիցքավորել իրենց հաշիվները/քարտերը եւ ավանդները, մարել վարկերը, կատարել  կոմունալ եւ այլ վճարումներ՝ չսպասելով հերթում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 9085
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW