BSC-ն մասնագիտական խորհրդատվություն կտրամադրի DigiTec-ի բիզնես այցելուներին
27.09.2017 | 16:59
Գլխավոր էջ /
Նորություններ /

Լուսանկարը՝ BSC

Ինչպես Banks.am-ի հետ զրույցում նշել է BSC-ի ՏՏ նախագծերի պատասխանատու Աննա Պողոսյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ BSC-ն հանդես են եկել այս նոր նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել տարածաշրջանի խոշորագույն ՏՏ միջոցառման ընթացքում կազմակերպվող B2B հանդիպումների արդյունավետությունը:
Որպես Հայաստանում առաջին խորհրդատվական ընկերություն եւ ԻՏՁՄ-ի անդամ՝ BSC ընկերության թիմն այս տարի բիզնես այցելուներին մասնագիտական խորհրդատվություն կտրամադրի 3-րդ հարկում գտնվող իր տաղավարում:
BSC-ի մասնագետներն անհատապես կօգնեն բացահայտել այցելուների բիզնես կարիքները, ուսումնասիրել հասանելի ՏՏ լուծումներն ու հնարավորությունները, ինչպես նաեւ կապ հաստատել համապատասխան մասնակից ընկերությունների ներկայացուցչների հետ:
«Նախաձեռնությունը միտված է հնարավորություն ընձեռել ԴիջիԹեք-ի մասնակից եւ այցելու բիզնեսներին ստեղծել բարձրակարգ եւ ճշգրտորեն թիրախավորված կապեր, ինչպես նաեւ բարձրացնել միջոցառման ընթացքում տեղի ունեցող B2B հանդիպումների արդյունավետությունը:
Նոր նախաձեռնությունն օգտակար գործիք կլինի թե՛ մասնակից ՏՏ ընկերությունների, թե՛ բիզնես այցելուների համար՝ ովքեր հնարավորություն կունենան տեղում ստանալ բարձրակարգ անհատական խորհրդատվություն ոլորտի առաջատար խորհրդատվական ընկերության կողմից»,- ասել է Աննա Պողոսյանը:
Բացի այդ, BSC-ի եւ IMC Armenia-ի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 29-ին՝ էքսպոյի անցկացման առաջին օրը, ժամը 14:20-15:00-ը, տեղի կունենա «Ինչպե՞ս բարձրացնել ՏՏ ընկերության գործունեության արդյունավետությունը բիզնես խորհրդատվության միջոցով» թեմայով մասնագիտական քննարկում: Քննարկմանը կմասնակցեն Հայաստանի առաջատար բիզնես խորհրդատուներ եւ ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ: Հիմնական նպատակն է քննարկել բիզնես խորհրդատվության ընձեռած հնարավորությունները ՏՏ ընկերությունների բարեհաջող զարգացման համար:
Որպես ԴիջիԹեք 2017-ի պաշտոնական բիզնես խորհրդատու ընկերություն՝ BSC-ն կամփոփի էքսպոյի ընթացքում կազմակերպված B2B հանդիպումների, ինչպես նաեւ մասնագիտական քննարկման արդյունքում գրանցված արդյունքները՝ տրամադրելով արժեքավոր տեղեկություն միջոցառման արդյունավետության վերաբերյալ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: