Ալեք Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվո ներկայացուցիչ ԱՄՆ-ում:Համապատասխան փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի եւ Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի նախագահ, Հայկական առեւտրային ցանցի գործադիր խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանի միջեւ:Հիմնադրամում նշել են, որ պատվո ներկայացուցիչն անձնապես եւ աշխարհի 14 երկրում ներկայացված առեւտրային ցանցի միջոցով կնպաստի հայկական արտադրանքի արտահանմանը, տարածմանն ու կանոնակարգված վաճառքին։ 09.06.2017 | 08:50 Արմեն Ավակ Ավակյան. Հիմնադրամում ավելացնելու եմ բիզնես տրամաբանությունը Կկազմակերպվի նաեւ փոքր արտադրողների ապրանքների միասնական արտահանումը՝ բեռնափոխադրման ինքնարժեքը նվազեցնելու, անհրաժեշտ քանակ ապահովելու եւ միջազգային շուկայում խոշոր գնորդների հետ գործարքներ կնքելու նպատակով։ «Մեր անելիքն այն պետք է լինի, որ աջակցենք կառավարության ջանքերին, կարողանանք ապրանքի որակը եւ քանակը համապատասխանեցնել օտարերկրյա մեծ ընկերությունների պատվերներին, որ փոքր արտադրողները նույնպես արտահանում ունենան։ Կարեւոր անելիքներ ունենք նաեւ ՏՏ ոլորտում»,- ասել է Ալեք Բաղդասարյանը։ «Ալեք Բաղդասարյանը մեր առաջին պատվո ներկայացուցիչն է, շատ ուրախ եմ, որ համաձայնեց միանալ մեր թիմին։ Նա շատ առաջադեմ մտքերի տեր մարդ է, որը պատրաստ է մեզ օգնել՝ Հայաստանի ուղերձը միասնական ձայնով բիզնես աշխարհին հասցնելու»,- նշել է Արմեն Ավակ Ավակյանը։ Հիմնադրամում տեղեկացրել են, որ իրենց ներկայացուցիչների ցանցը տարբեր երկրներում ընդգրկում է արդեն 12 ներկայացուցիչ է, որոնց առջեւ դրված է արտահանման խթանման եւ ներդրումների ներգրավման խնդիրը։ Tweet Դիտում՝ 16105