Երեւան, 5 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի համաձայն գրանցվել է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” երեք մասնաճյուղերի գործունեության դադարեցումը: ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ դադարեցվել է “ՎՏԲ-Հայաստան Բանկի” թիվ 26 (ք. Երեւան, Մազմանյան 5), թիվ 27 (ք. Երեւան, Նորաշեն 24) եւ թիվ 49 (ք. Արարատ, Շահումյան 32) մասնաճյուղերի գործունեությունը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2006 թ. նոյեմբերին ռուսական ՎՏԲ բանկի փոխնախագահ Վասիլի Տիտովը ուկրաինական “Կոնտրակտի” թերթին տված հարցազրույցում ասել էր. “Հայաստանում մենք գնել ենք 100 մասնաճյուղեր ունեցող խոշոր բանկ, որոնցից մի քանիսը չափազանց վնասաբեր են, նրանց պարզապես պետք է փակել: Սակայն տեղի իշխանությունները շատ ուժեղ դիմադրում են: Հայկական շատ գյուղերում մեր բաժանմունքները միակ վայրն են, որտեղ կարելի է բանկային ծառայություններ ստանալ: Այդ իսկ պատճառով մենք պետք է հաշվի առնենք ոչ մի այն մեր հետաքրքությունները, այլեւ իշխանությունների կարծիքը”: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ “Միկա Լիմիթեդ” ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը, ում դեռեւս պատկանում են “ՎՏԲ-Հայաստան Բանկի” բաժնետոմսերի 30%-ը, 2006 թ. նոյեմբերին հայտարարել էր, որ բաժնետոմսերի վաճառքի մասին որոշումը պայմանավորված է իր անհամաձայնությամբ “ՎՏԲ-Հայաստան Բանկի” ղեկավարության վարած քաղաքականության հետ: Մասնավորապես, նշել էր Բաղդասարովը, բանկի ղեկավարները մտադիր են փակել բանկի 40 մարզային մասնաճյուղեր, ինչն իր համար անընդունելի է: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7451