Վերաբացվել է Արդշինբանկի «Մասիս» մասնաճյուղը

26.09.2017 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ #Արմեն Գասպարյան
Այսօր Արդշինբանկն իր հաճախորդների առջեւ պաշտոնապես բացել է «Մասիս» մասնաճյուղի դռները՝ արդիականացված, վերանորոգված եւ ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում:

Բանկում նշել են, որ այս տարվա ընթացքում սա վերանորոգված մարզային 6-րդ մասնաճյուղն է, «որտեղ հաճախորդները կարող են օգտվել գործող ծառայություններից իրենց ամբողջ ծավալով՝ ստանալով բարձրակարգ ֆինանսական խորհրդատվություն եւ որակյալ սպասարկում»:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը նշել է, որ մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:

«Չափազանց կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ բանկի կողմից անընդհատ իրականացվող մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործմանն ուղղված ծրագիրը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մարզերը եւ դրանց հավասարաչափ զարգացումը»,- ասել է քաղաքապետը:

«Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում, այն շարունակաբար զարգանում եւ ընդլայնվում է՝ նպատակ ունենալով ապահովել առավելագույն հարմարավետություն եւ օգտակարություն յուրաքանչյուր հաճախորդի համար: Համաձայն մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործման ռազմավարության՝ բանկը մշտապես փորձում է լինել այնտեղ, որտեղ մեր հաճախորդներն ու գործընկերներն են. վերաբացված գրասենյակը դրա վառ ապացույցն է, քանի որ մենք տարածքային առումով այն տեղափոխել ենք ավելի հարմար վայր: Համոզված եմ, որ արդիականացված մասնաճյուղում, համատեղելով հարմարավետությունը եւ ժամանակակից լուծումները, մեզ կհաջողվի լինել էլ ավելի ճկուն որոշումների կայացման ու հաճախորդների աջակցման հարցում: Հավելեմ, որ բանկը նվազեցրել է տոկոսադրույքներ մի շարք հիմնական պրոդուկտների համար, ինչպիսն են հիփոթեքային, անշարժ գույքի գրավով եւ ոսկու գրավով վարկերը: Ընդ որում, նվազեցված տոկոսադրույքները եւ բարելավված պայմանները հասանելի են ոչ միայն այս, այլ բոլոր մասնաճյուղերում»,- նշել է Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:   

Վերաբացված մասնաճյուղը գործում է ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ 12 հասցեում: Աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:15-16:45-ը: Մասնաճյուղը նախագծված է այնպես, որպեսզի բոլոր հաճախորդները կարողանան սպասարկվել «մեկ պատուհանի սկզբունքով»:

«Մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով՝ հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի եւ հեշտ դարձնելու համար: Գործում է կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել գործարքներ՝ կոմունալ վճարումներ, ինչպես նաեւ վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը եւ դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ եւ քարտային հաշիվներին եւ իրականացնել ավանդի համալրում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 18026
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW