Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 4.5%

05.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 5 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունիսի 4-ին Կենտրոնական բանկի խորհուրդը անփոփոխ թողեց ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 4.5 տոկոս:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում, 2007թ. մայիսին պարիլի նկատմամբ արձանագրվել է 2.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.8%` 1.4 տոկոսային կետով ցածր լինելով տարեսկզբի նույն ցուցանիշից:

2007թ. ապրիլ-մայիս ամիսների մակրոտնտեսական միջավայրի զարգացումները հիմնականում համահունչ են եղել երկրորդ եռամսյակի կանխատեսումներին. արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումները նախորդ տարվա համեմատ չափավոր են` չնայած նավթամթերքների միջազգային գների ակնկալվածից բարձր մակարդակի պահպանմանը, իսկ ամբողջական պահանջարկի զարգացումները փաստում են լրացուցիչ գնաճային ճնշումների ներքին աղբյուրների բացակայության մասին:

ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ այս իրավիճակում տարեվերջին եւ 2008թ. առաջին կիսամյակում փաստացի գնաճը կգտնվի նպատակային միջակայքում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6097
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW