Երեւան, 4 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Մինչեւ տարեվերջ “Յունիբանկը” նախատեսում է իր մասնաճյուղերի թիվը հասցնել 42-ի: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին “Յունիբանկի” մամլո ծատայությունում, այս մասին ասել է բանկի վարչության նախագահ Վարդան Աթայանը: Ներկայումս “Յունիբանկի” մասնաճյուղային ցանցը ընդգրկում է 28 մասնաճյուղ: Վարդան Աթայանն ասել է, որ այս փուլում բանկը մեծ ուշադրություն է հատկացնում մանրածախ բանկային ծառայությունների տեսականու ընդլայնմանը` նպատակ ունենալով դառնալ ունիվերսալ բանկ յուրաքանչյուր հաճախորդի համար եւ մատուցել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված բոլոր ծառայությունները: Բանկի վարչության նախագահն ասել է, որ յուրաքանչյուր գործիքը մշակվում է հասարակության շրջանակներում անցկացված հատուկ հարցումների հիման վրա, որոնց պատասխանների ամփոփ վերլուծությունը հնարավորություն է տալիս հստակ որոշել հաճախորդների պահանջարկը տվյալ ծառայությունների նկատմամբ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6289