Renshin ընկերությունը մեկնարկել է հերթական դեւելոփերական նախագիծը

20.09.2017 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Renshin #DAVTASHEN HOUSE 2
Renshin դեւելոփերական ընկերությունը մոտ $20 մլն-ի ներդրում է կատարում DAVTASHEN HOUSE 2 նոր բնակելի համալիրի կառուցման աշխատանքներում: Համալիրը տեղակայված է լինելու Դավթաշենի կամրջի եւ Սրբոց Նահատակաց եկեղեցու հարեւանությամբ:

Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել կառուցվող շենքի հիմքում խորհրդանշական պարկուճի տեղադրման արարողությունը, որով եւ մեկնարկել են շինարարական աշխատանքները: Արարողությանը մասնակցել են ընկերության բաժնետերեր Արայիկ Կարապետյանը եւ Էդուարդ Մարությանը:

«Համալիրն աչքի է ընկնում իր ճարտարապետական հիանալի լուծումներով եւ ինքնատիպությամբ: Ինչպես նախկինում կառուցված համալիրները, այն նույնպես առանձնանում է իր հետաքրքիր, դասական ճարտարապետությամբ ու անկրկնելի  ոճով, հարմարավետ, լուսավոր եւ ժամանակակից բնակարաններով»,- նշել են Renshin-ում:

Ընկերությունը պատրաստվում է իր հաճախորդներին բնակարան գնելու համար առաջարկել նոր, հարմար վճարման պայմաններ՝ մինչեւ 15 տարի վճարման ժամկետայնությամբ եւ «Եկամտային հարկի մասին» օրենքին համաձայն, վարկառուի հիփոթեքի սպասարկման տոկոսների հետվերադարձով:

Renshin դեւելոփերական ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին Արայիկ Կարապետյանի եւ Էդուարդ Մարությանի կողմից։ Հիմնադրումից մինչ օրս ընկերությունն անմիջական մասնակցություն է ունեցել երկրի անշարժ գույքի քաղաքակիրթ ու միջազգային չափանիշներին ձգտող շուկայի ձեւավորմանը, տնտեսության զարգացման ծրագրերին ու նրա ներդրումային գրավչության բարձրացմանը:

Տարիների ընթացքում ընկերությունը ձեռք է բերել իր ուրույն տեղն անշարժ գույքի շուկայում: Նոր եւ բարդ ծրագրերի նախաձեռնում եւ հետեւողական իրագործում, համաշխարհային տենդեցներին ու միջազգային չափանիշներին համապատասխան,  ահա այն հիմնական սկզբունքները, որոնց շնորհիվ «Ռենշին» ՍՊԸ-ն իր գործունեության մոտ 12 տարիների ընթացքում հասավ բարձր հաջողությունների՝ ապահովելով  անընդհատ զարգացում: Հենց այս սկզբունքների շնորհիվ էլ հասարակության շրջանում իրականացրած հարցումների արդյունքում «Ռենշին» ընկերությունը ճանաչվել է 2014թ. լավագույն կառուցապատող ընկերություն: Իսկ 2017թ. օգոստոսի 11-ին քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել «Ռենշին» ընկերության  հիմնադիրներ Արայիկ Կարապետյանին եւ Էդուարդ Մարությանին:
Դիտում՝ 33902
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW